ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Տրեխներով եկավ, բայց հիմա երկնքում է սավառնում»

«Տրեխներով եկավ, բայց հիմա երկնքում է սավառնում»
18.07.2013 | 17:32

«Իրատես de facto» ակումբում այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամներ ԿԱՐԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ խոսեցին իրենց կառույցի այսօրվա վիճակից ու տարիներ շարունակ կատարվող յուրացումներից: «Այսօր արհմիություններում տեղի է ունենում այն, ինչ ոչ մի երկրում չի լինում: Օտարվել, վաճառվել, թալանվել են հարյուրից ավելի հանգստյան տներ, առողջարաններ, օժանդակ կառույցներ, տուրիստական հանգրվաններ»,- նշեց Կարլեն Հարությունյանը, հավելելով, որ այսօր ոչ մի աշխատող հանգստանալու վայր չունի: Այս բոլոր յուրացումներն «ամփոփվել» են ամենախոշոր գործարքով` օտարվել է նաև Հանրապետության հրապարակում տեղակայված արհմիությունների շենքը: «Չգիտեմ ինչու օտարվեց, հիմա մենք թաքնված ենք այդ շենքի հետևում: Պատահական չէ, որ բոլոր երկրների արհմիությունների շենքերը կառավարության շենքերի հետ են»,- ասաց բանախոսը` այս ամենում մեղադրելով նախ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին, ով, ըստ նրա` «տրեխներով եկավ, բայց հիմա երկնքում է սավառնում»: Կառույցում, ակումբի հյուրի բնութագրմամբ, անտանելի մթնոլորտ է, միմյանց հետ խոսում են մարդիկ, ովքեր համատեղ բիզնես ունեն:

Մյուս բանախոսը` Գեղամ Գալստյանն էլ ասաց, որ այդ հանգստյան տները հանրային սեփականություն են, սակայն մասնավորեցվել են շուկայական արժեքից տասն անգամ պակաս գնով: Օրինակ, հրապարակում գտնվող արհմիությունների շենքը վաճառվել է 2 մլրդ 450 մլն դրամով, որը, ըստ բանախոսների, շատ էժան է: «Միայն բարբարոսաբար կարող են արժեք չստեղծող մարդիկ այդ ճարտարապետական գեղեցիկ շենքն այդպես էժան վաճառել»,-իր վրդովմունքն արտահայտեց Կարլեն Հարությունյանը: Պարադոքս են որակում բանախոսները նաև այն, որ էժան գներով նման շենքերը մասնավորեցնում են, հետո բարձր գնով ձեռք բերում մեկ ուրիշը:
Ի դեպ, այս բոլոր անօրինականությունների մասին Կարլեն Հարությունյանն իրազեկել է ՀՀ գլխավոր դատախազությանը, սակայն պատասխանն առավել քան անսպասելի էր. «Դատախազության լիազորությունների շրջանակում չեն դրանք»: «Այսինքն, նրանք չեն ուզում այս ամենին խառնվել»,- եզրակացրեց Կարլեն Հարությունյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ